Բաժիններ՝

ԱԺ-ն ընդունեց հայտարարագրերի ներկայացման սկզբնաժամկետ ու վերջնաժամկետ սահմանող օրինագիծը

Քաղաքացիները 2025-ին և 2026-ին իրենց եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչև նոյեմբերի 1-ը, դրանից հետո՝ մինչև հուլիսի 1-ը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ-ում ընդունվեց երկրորդ ընթերցմամբ՝ ստանալով 60 կողմ, 1 դեմ, 29 ձեռնպահ ձայներ:

Ավելի վաղ օրենքով հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետ էր սահմանվել մայիսի 1-ը:

Նախագծով սահմանվել է նաև հայտարարագրերի ներկայացման սկզբնաժամկետը: Քաղաքացիները հայտարագրեր ներկայացնել կարող են մարտի 2-ից սկսած:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը կարծիք հայտնեց, որ կիսատ-պռատ լուծում է տրվում, համակարգը պատրաստ չէ, նոյեմբերին մեծաթիվ խնդիրներ են լինելու:

Մինասյանը նաև հայտնեց, որ ձեռնպահ են քվեարկելու։

Նա հույս հայտնեց, որ կառավարությունն այս համակարգը կկասեցնի, կմշակի, հետո միայն կներդնի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս