Գրիգոր Հակոբյանն ու Սայիդ Խաթիբզադեն անդրադարձել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարներին

Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ, ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սայիդ Խաթիբզադեի հետ։

Ինչպես տեղեկանում ենք Իրանում Հայաստանի դեսպնության տարածած հաղորդագրությունից, անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարներին, կարևորվել է փորձագիտական մակարդակով երկխոսության առավել ընդլայնումը:ՀՀ դեսպանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել են ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և ԻԻՀ ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի միջև առկա փոխգործակցությունը, քննարկել համատեղ ծրագրերի կազմակերպման, փորձի փոխանակման հնարավորությունները։ 

Հանդիպման առանցքում է եղել նաև համագործակցությունն արխիվային փաստաթղթերի փոխանակման բնագավառում՝ որպես պատմական հիշողության պահպանման և գիտակրթական համագործակցության խթանման կարևոր բաղադրիչ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930