Ռուսաստանը զսպվածության կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել, քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ, խուսափել իրավիճակի սրմանն ուղղված ցանկացած գործողությունից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով սահմանին տիրող իրավիճակի մասին երկու երկրների պաշտպանության նախարարության հայտարարությունները։

«Մենք հետևում ենք հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։ Բոլոր հարցերը պետք է լուծել բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով», – հավելեց Զախարովան։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է գործընկերներին աջակցություն ցուցաբերել մնացած հակասությունների հաղթահարման հարցում ՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման, սահմանի ապառազմականացման, հումանիտար հարցերի լուծման հարցում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների համալիրին համապատասխան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930