Բաժիններ՝

Դոմինիկյան Հանրապետությունում ակումբի տանիքի փլուզման զոհերի թիվը հասել է 79-ի

Դոմինիկյան Հանրապետությունում գիշերային ակումբի տանիքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 79-ի։ Շուրջ 155 մարդ վիրավորվել է։

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Փրկարարներն աշխատել են նաև գիշերը՝ փորձելով փլատակներում գտնել ողջ մնացածների։ Աշխատանքներում ներգրավվել են արտակարգ ծառայությունների ավելի մեծ թվով աշխատակիցներ, ինչպես նաև ավելի շատ ծանր տեխնիկա։ 

Սանտո Դոմինգոյի Անկախության պողոտայում գտնվող Jet Set գիշերային ակումբի տանիքը մասամբ փլուզվել է ապրիլի 7-ի երեկոյան։ Ակումբում տեղի էր ունենում հայտնի երգիչ Ռուբի Պերեսի համերգը, որը նույնպես զոհերի թվում է։ Միջոցառմանը ներկա էին քաղաքական գործիչներ, մարզիկներ և այլ հայտնի դեմքեր։ Զոհերի թվում են նաև նահանգապետներից մեկը և հայտնի բեյսբոլիստներ։Հանրապետության արտակարգ գործողությունների կենտրոնի ղեկավար Խուան Մանուել Մենդեսն ապրիլի 8-ին հայտնել է, որ փլուզման պահին ակումբում գտնվող մարդկանց հստակ թիվը հայտնի չէ։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930