Բաժիններ՝

Արթուր Ալեքսանյանը ճանաչվել է Եվրոպայի հունահռոմեական ոճի տարվա լավագույն ըմբիշ

Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Եվրոպական խորհրդի որոշմամբ Արթուր Ալեքսանյանը ճանաչվել է 2024 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

Իսկ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն էլ ճանաչվել է Եվրոպայի հունահռոմեական ոճի տարվա լավագույն մարզիչ։

Նշենք, որ Արմեն Բաբալարյանը 57 տարեկան է, նա ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ է, Հայաստանի վաստակավոր մարզիչ։ Մարզչական գործունեությամբ զբաղվում է 1995 թվականից։ Նրա ղեկավարությամբ տասնյակ հայազգի ըմբիշներ հռչակվել են Եվրոպայի և աշխարհի չեմպիոններ, այդ թվում՝ նաև Օլիմպիական չեմպիոն։

33-ամյա Արթուր Ալեքսանյանն Օլիմպիական չեմպիոն է, 2 անգամ ստացել է օլիմիպիական բրոնզ, մեկ անգամ՝ արծաթ, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս