Բաքուն Երևանից «ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզներ» է պահանջում

Հայաստանի տրամադրած ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը կազմել է 25 տոկոս, Envoy ամսագրին տված հարցազրույցում դժգոհել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։

«Միջազգային ճնշումներից հետո Հայաստանը տրամադրեց որոշ քարտեզներ, բայց դրանք ընդամենը 25 տոկոսով էին ճշգրիտ: Վերջին դեպքերի [ականների պայթյունների] ավելի քան 55 տոկոսը տեղի է ունեցել այդ քարտեզներում չընդգրկված տարածքներում», – ասել է Հաջիզադեն՝ նշելով, որ Հայաստանի քարտեզները ցույց են տալիս մոտ 400 հազար ականների տեղակայման վայրերը, սակայն իրական թիվը, նրա խոսքով, մոտ 1,5 միլիոն է։

«Ականների հարցում Հայաստանի այս մոտեցումը ևս մեկ հետքայլ է հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում խաղաղության և վստահության ամրապնդմանն միջոցառումների ուղղությամբ», – հայտարարել է ադրբեջանցի դիվանագետը՝ նշելով, թե Բաքուն ակնկալում է, որ «Երևանը կտրամադրի բոլոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները, որը կապահովի ներքին տեղահանվածների անվտանգ վերադարձը և տուժած շրջանների վերակառուցումը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930