Բաժիններ՝

Կամչատկայի ափերի մոտ 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Lույս ապրիլի 2-ի գիշերը 4,3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել Կամչատկա թերակղզու արևելյան ափին գտնվող Կրոնոցկի ծովածոցի ջրերում, հայտնում է «Կոմերսանտ»-ը:

Սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկից 102 կմ հյուսիս-արևելք։ Օջախը գտնվել է ծովի հատակից 64 կմ խորության վրա:

ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային շտաբից հայտնել են, որ երկրաշարժը չի զգացվել Կամչատկայի երկրամասի բնակավայրերում։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930