Բաժիններ՝

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրևՀայաստանի Հանրապետության տարածքում մարտի 30-31-ին, ապրիլի 2-3-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 31-ի ցերեկը նաև ամպրոպ։

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Նշվում է, որ ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6մ/վ: Մարտի 31-ին, ապրիլի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։ Երևանում մարտի 30-31-ին, ապրիլի 2-3-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31