Ե՞րբ կբացվի Սյունիքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը․ ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը

Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը քննարկման փուլում է: Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

Կայքը հետաքրքրվել էր, թե ինչ փուլում է գործընթացը, երբ է նախատեսվում դիվանագիտական ներկայացուցչության բացումը, ինչ աշխատանքներ են տարվում, և ի՞նչն է պատճառը, որ հյուպատոսությունը դեռ չի բացվել։

«Ձեր կողմից բարձրացված հարցը գտնվում է երկու երկրների միջև քննարկումների փուլում»,- պատասխանել է ԱԳՆ-ն։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզում ռուսական գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը քննարկվում է շուրջ երեք տարի։

2023թ. սեպտեմբերից Կապանում աշխատում է հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքների համար պատասխանատու առաջատար խումբը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31