Վազգեն Խաչիկյանին առնվազն 8 տարվա ազատազրկման են դատապարտելու. մամուլ
![](https://168.am/wp-content/uploads/2012/09/Vazgen-Khachikyan1-e1348917540164.jpg)
«Չնայած դատական պրոցեսի հանդարտ ընթացքին ու Վազգեն Խաչիկյանի բարձր տրամադրությանը, ինչը մերձավորները բացատրում են նրանով, որ պրոցեսը նրա օգտին է ավարտվելու, և նրան ազատ են արձակելու դատարանից, մեզ հասած տեղեկություններով, դատը բոլորովին էլ Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի օգտին չի ավարտվելու, և նրան առնվազն 8 տարվա ազատազրկման են դատապարտելու»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և շարունակում.
«Բանն այն է, որ նրան մեղսագրվող մի քանի հոդվածներով նախատեսված պատժաչափերի մասնակի գումարումը, ինչն օրենքի պահանջն է, այդքան պատիժ կարող է սահմանել: Հիշեցնենք, որ խոսքը կենսաթոշակների գումարների յուրացման առնչությամբ հարուցված քրեական գործի մասին է, որտեղ գլխավոր մեղադրյալը Ծառայության նախկին պետ, ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանն է»: