10 ամենաթանկ կատուները (լուսանկարներ)
«Forbes» ամսագիրը կազմել է աշխարհի 10 ամենաթանկ կատուների ցանկը:
1. Առաջին հորիզոնականում սավաննա տեսակի կատուն է: Սրանք մոտ 5 մետր հասակ և 15 կգ քաշ ունեն: Կարելի է ձեռք բերել 4000–20 000 դոլարով:
2. Երկրորդ տեղում կոա-մանի ցեղատեսակի կատուներն են, որոնք վաճառվում են 1500-2500 դոլարով: Կատվի այս ցեղատեսակը հատկապես շատ են գնում մեծահարուստները՝ հաշվի առնլով, որ ըստ որոշ ավանդույթների՝ այս կատուները տունը լցնում են երջանկությամբ և փողով:
3. Էլֆ-կատուները վաճառվում են 1300-3000 դոլարով:
4. Բենգալյան կատուները վաճառվում են 1100-4000 դոլարով: Առաջացել են 1987-ին:
5. Ցանկում հինգերորդը ամերիկուհի Ջուդի Սաջենի կողմից ստեղծված թոյգեր ցեղատեսակն է: Այս կատուները ստեղծվել են վագրերի և այլ կենդանիների խաչասերման արդյունքում. վաճառվում են 1000-5000 դոլարով:
6. Բուրմիլա տեսակի կատուներ կարելի է գնել 800-4000 դոլարով:
7. Պոչ չունեցող մեն կատուների առաջացման պատմությունն ամբողջությամբ բացահայտված չէ. շրջանառվում է պատմություն, թե կելտերը կտրել են այս կատուները պոչերը և օգտագործել դրանք հագուստի մեջ՝ թալիսմանի տեսքով: Այս ամենի հետևանքով բնությունն այս ցեղատեսակին զրկել է պոչից: Այս կատուները վաճառվում են 475-2700 դոլարով:
8. Կրկին ամերիկացիների կողմից ստեղծված պետերբոլդ տեսակի կատուները վաճառվում են 700-3500 դոլարով: Ասում են՝ այս կատուների մորթին և թուքը մարդկանց մոտ ալերգիկ ռեակցիաներ կարող են առաջացնել:
9. Բնական մուտացիայի արդյունքում առաջացած լապերմ կատուները վաճառվում են 500-4500 դոլարով:
10. «Forbes»-ի ցանկը եզրափակում է վանա կատուն, որին ամսագիրը թուրքական է համարում: Կատուները վաճառվում են 400-1500 դոլարով: