Թուրք լրագրողները շրջայց են կատարել «Մարգարա» անցակետում. ԶԼՄ

Թուրք լրագրողները շրջայց են կատարել հայ-թուրքական սահմանին գտնվող «Մարգարա» անցակետում։ Այս մասին հայտնում է Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթը։
ՀՀ փոխարտգործնախարար, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն էլ թուրքական «NTV» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանը սահմանի բացման հարցում սպասում է Թուրքիայի քայլին։

Այս համատեքստում նա նշել է, որ հայկական կողմում «Մարգարա» անցակետը վերանորոգվել է և բերվել պատրաստի վիճակի, նույնը ակնկալվում է թուրք գործընկերներից։ Նաև համաձայնություն է ձեռք բերվել վերանորոգել կամ վերակառուցել սահմանին գտնվող կամուրջը։

Հիշեցնենք, որ  Նիկոլ Փաշինյանը երեկ հայտնել էր, որ հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31