Բաժիններ՝

Նաիրա Կարապետյան. Մայրս արտասվում էր, բոլորս էլ մարդ ենք ու ունենք ծնողներ (տեսանյութ)

ՀՀԿ պատգամավոր Նաիրա Կարապետյանը «Ա1+»-ի հետ զրույցում վստահեցրել է, որ իրեն ճանաչող մարդիկ գիտեն, որ ինքը հայհոյախառն արտահայտություններ ու սպառնալիքներ անել չի կարող:

Հիշեցնենք, որ «Մոսկվայի տան» տնօրեն Արմինե Թութունջյանը դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին եւ փոխնախագահին, ինչպես նաեւ` ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով` քննելու Նաիրա Կարապետյանի ոչ վայելուչ, անհարգալից վարքը: Ըստ տիկին Թութունջյանի` պատգամավորը հեռախոսով իր հետ անհարգալից է խոսել ու նույնիսկ սպառնացել:

Նաիրա Կարապետյանն այսօր կայքի թղթակցի հետ զրույցում վստահեցնում էր, որ ինքը պարզապես այդ տեսակը չէ, որ մարդկանց վիրավորի. «Ինքս ոչ կոնֆլիկտային մարդ եմ: Իմ առաջարկն է եղել, որ Էթիկայի հանձնաժողովի նիստը դռնբաց լինի, որպեսզի ոչ մեկի մոտ իմ մասին թյուր կարծիք չձևավորվի: Ես հիմա ինքս գտնվում եմ մի վիճակում, որ եթե այլ մարդու մասին նման բան կարդայի, կմտածի, որ հրեշ է»:

Նրա խոսքերով` ինքը մարդկանց վերաբերում է բարի ու դրական ու այդ պատճառով էլ որևէ ձայնագրություն չի արել Արմինե Թութունջյանի հետ զրույցից. «Ես զանգահարել եմ «Մոսկվայի տան» տնօրենի հետ խիստ բարեկամաբար եմ զրուցել՝ մայրիկիս հետ ջղային, վատ զրույցը հարթելու համար: Իսկ մայրս արտասվում էր, բոլորս էլ մարդ ենք ու ունենք ծնողներ»:

Կարդացեք նաև

Նաիրա Կարապետյանը իբրև իր խոսքերի ապացույց` լրագրողներին հրավիրեց իր աշխատասենյակ` նրանց ներկայությամբ զանգահարելու Արմինե Թութունջյանին ու զրուցելու: Սակայն պատգամավորի բոլոր զանգերը ապարդյուն անցան` տիկին Թութունջյանը զանգերին չպատասխանեց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս