Բաժիններ՝

Թրամփը փոխել է կանադական մետաղի մաքսատուրքերը կրկնապատկելու վերաբերյալ մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ըստ ամենայնի, հետ է կանգնել ավելի վաղ հայտարարված կանադական մետաղների մաքսատուրքերը կրկնապատկելու մասին իր խոստումից, որոնք այսօր ցնցել են շուկաները, հայտնում է NBC News-ը։

«Թերևս այդպես է», -պատասխանել է Թրամփը լրագրողների այն հարցին, թե արդյոք նա կնվազեցնի կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը, որոնք, ինչպես Թրամփը խոստացել էր, 25- 50 տոկոս կկազմեն:

Մաքսատուրքերի ուժի մեջ մտնելու ժամկետների առնչությամբ ԱՄՆ նախագահն ասել է. «Ես ձեզ կտեղեկացնեմ»։

Ավելի վաղ Թրամփը սպառնացել էր կրկնապատկել կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը՝ սկսած չորեքշաբթի օրվանից՝ ի պատասխան Օնտարիոյի՝ նահանգին մատակարարվող էլեկտրաէներգիայի վրա 25 տոկոս մաքսատուրքի սահմանման:

Դա նախորդել էր Օնտարիոյի վարչապետ Դուգ Ֆորդի՝ Կանադայից էլեկտրաէներգիայի ներմուծման հավելավճար սահմանելու խոստումից հրաժարվելուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս