Բաժիններ՝

Գվատեմալայում սկսել է ժայթքել Ֆուեգո հրաբուխը. վտանգի տակ է մոտ 30.000 բնակիչ

Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման պատճառով մոտ 300 ընտանիք (շուրջ 1000 մարդ) տարհանվել է։

Ըստ CONRED աղետների վտանգի նվազեցման ազգային ծառայության տվյալների` շուրջ 30.000 մարդ վտանգի տակ կարող է հայտնվել:

Հրաբուխը սկսել է ժայթքել կիրակի լույս երկուշաբթի գիշերը։

Այս պահին լավայի հոսքերը գնահատվում են որպես թույլ և չափավոր։ Փրկարարները զգուշացնում են, որ մոխրի ուժեղ թափման վտանգ կա։

Տեղի փորձագետների կարծիքով՝ ներկայիս ժայթքումից ավելի քան 5 հազար քառակուսի կիլոմետր տարածք կարող է տուժել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս