ՀԱՄԱՍ-ը պատասխանել է Թրամփի սպառնալիքներին

Գազայի հատվածում գտնվող բոլոր գերիներին անհապաղ ազատ արձակելու Թրամփի սպառնալիքները բարդացնում են հրադադարի պահպանմանն ուղղված ջանքերը, հայտարարել է ՀԱՄԱՍ-ը։

«Այս սպառնալիքները բարդացնում են իրավիճակը հրադադարի համաձայնագրի առնչությամբ և խրախուսում են [Իսրայելին] ձեռնպահ մնալ իր պայմանների կատարումից», -հայտարարել է ՀԱՄԱՍ-ի խոսնակ Հազեմ Ղասեմը։

«ՀԱՄԱՍ-ը կատարել է իր բոլոր պարտավորությունները առաջին փուլով, սակայն Իսրայելը խուսափում է բանակցությունների երկրորդ փուլին անցնելուց», – հավելել է Ղասեմը, գրում է Al Jazeera-ն։ -ԱՄՆ վարչակազմը պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա՝ բանակցությունների գործընթացին մասնակցելու համար, ինչպես նախատեսված է հրադադարի համաձայնագրով»։

Թրամփն ավելի վաղ սպառնացել էր Գազայի հատվածի հետագա ոչնչացմամբ, եթե մնացած բոլոր գերիներն անհապաղ ազատ չարձակվեն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31