
ԱՄՆ պետքարտուղարը ելույթ է ունեցել Fox News եթերում՝ ճակատին խաչով

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ելույթ է ունեցել Fox News հեռուստաալիքի եթերում՝ ճակատին մոխրով արված խաչով։
Հարցազրույցում նա խոսել է Ուկրաինայում պատերազմի կարգավորման մասին։
Երեկ՝ մարտի 5-ին, կաթոլիկ, անգլիկան եւ լյութերական եկեղեցիները նշել են Մոխրի չորեքշաբթին։
Հռոմի Կաթոլիկ եկեղեցու ծխականները Մոխրի չորեքշաբթի գլխին մոխիր են լցնում կամ դրանով խաչ անում ճակատին՝ ի նշան ապաշխարանքի։
Այդ խաչը խորհրդանշում է նաեւ նրանց, ովքեր մասնակցել են Մեծ պահքին։