
Ամփոփվել են «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025» մրցույթի արդյունքները

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը:
ԿԳՄՍ-ից տեղեկացնում են, որ մրցույթի արդյունքներով մինչև 35 տարեկան 2-4 երիտասարդ գիտաշխատողներից բաղկացած 25 գիտահետազոտական խմբեր կիրականացնեն 24 ամիս տևողությամբ նախագծեր:
Մրցույթն իրականացվել է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով ու մասնագիտություններով: