Բաժիններ՝

ԱՄՆ-ն դիտարկում է Կիևի հետ հետախուզական տվյալների փոխանակումը սահմանափակելու հարցը. WP

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ մարտի 3-ին հանդիպում է ունեցել, որի ընթացքում պետք է քննարկեր, այդ թվում, Կիևի հետ հետախուզական տվյալների փոխանակումը և ուկրաինացի զինվորականների վերապատրաստումը կրճատելու հարցերը: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով նախագահի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին:

«Բացի այնպիսի սարքավորումների տրամադրումը կասեցնելուց, ինչպիսիք են զինամթերքն ու ռադարները, քննարկվում է քաղաքականության ևս մեկ տարբերակ՝ հետախուզական տվյալների փոխանակման և ուկրաինացի զինծառայողների ու օդաչուների ուսուցման սահմանափակումը», – ասվում է հոդվածում։

Ինչպես նշել է հրատարակության զրուցակիցը, Թրամփի օգնականներն սկսել են Ուկրաինային ցուցաբերվող ռազմական օգնությունը դադարեցնելու լուրջ քաղաքական տարբերակներ պատրաստել փետրվարի 28-ին Օվալաձև աշխատասենյակում ԱՄՆ նախագահի և նրա ուկրաինացի պաշտոնակցի միջև տեղի ունեցած վիճաբանությունից հետո։

Աղբյուրի խոսքով՝ հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը և Մերձավոր Արևելքի հարցերով բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։

Այլ աղբյուրներ CNN-ին հայտնել էին, որ Թրամփը դադարեցրել է ռազմական օգնության մատակարարումն Ուկրաինային։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս