Բաժիններ՝

Թրամփը կրկնապատկել է Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերը ֆենտանիլի մատակարարումների պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է կրկնապատկել Չինաստանից մատակարարվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը՝ 10%-ից դարձնելով 20%։

Այս մասին նշած է ԱՄՆ ղեկավարի հրամանագրում։

Սպիտակ տան կողմից հրապարակված փաստաթղթում նշվում է, որ այդ միջոցը ձեռնարկվել է այն պատճառով, որ Չինաստանի կառավարությունը քայլեր չի ձեռնարկել դեպի ԱՄՆ ֆենտանիլի մատակարարումների սահմանափակման համար։Ըստ հրամանագրի՝ Թրամփը հանգել է այն եզրակացության, որ Չինաստանը «համապատասխան քայլեր չի ձեռնարկել արգելված թմրանյութերի  ճգնաժամը մեղմելու համար», հետևաբար, նախկին հրամանագրում, որով նախատեսված էր 10% մաքսատուրքերի սահմանում, կատարվել են փոփոխություններ և մաքսատուրքերը բարձրացվել են մինչև 20%:

Իր հերթին Reuters գործակալությունը հիշեցնում է, որ դեռ իր պաշտոնավարման առաջին ժամկետում Դոնալդ Թրամփն արդեն մինչև 25% մաքսատուրքեր էր սահմանել Չինաստանից ԱՄՆ ներմուծվող շուրջ 370 միլիարդ դոլարի ապրանքների համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս