Բաժիններ՝

Ադրբեջանի Անվտանգության խորհրդի ղեկավարը մի շարք հանդիպումներ է ունեցել Իրանում

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրան այցելած Ադրբեջանի Անվտանգության խորհրդի և նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևը մի շարք հանդիպումներ է անցկացրել այդ երկրի պաշտոնատար անձանց հետ:

Մեհթիևը մասնավորապես հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Իրանի ու Ադրբեջանի միջև երկկողմանի հարաբերությունների հարցը և դրանց զարգացման հեռանկարները:

Մեհթիևը հանդիպել է նաև Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի հետ:

Հիշեցնենք, որ սրանից առաջ ադրբեջանական ընդդիմադիր մամուլը գրել էր, որ Մեհթիևի իրանական այցի նպատակը դրան նախորդած Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի կատարած իսրայելական այցի կապակցությամբ պարզաբանումներ տալն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930