Զախարովան Սպիտակ տան վիճաբանությունը համեմատել է «Շան սիրտը» ֆիլմից տեսարանի հետ

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև Սպիտակ տանը տեղի ունեցած վիճաբանությունը համեմատել է խորհրդային «Շան սիրտը» ֆիլմի տեսարանի հետ:

Նա տելեգրամյան իր ալիքում Միխայիլ Բուլգակովի համանուն պատմվածքի մոտիվներով ֆիլմից մի հատված է տեղադրել՝ գրելով․ «2025 թվականի փետրվարի 28, ԱՄՆ, Վաշինգտոն, Օվալաձև կաբինետ»։

Այդ դրվագում պրոֆեսոր Պրեոբրաժենսկին բժիշկ Բորմենտալի ներկայությամբ կշտամբում է Պոլիգրաֆ Շարիկովին.

«Ձեր բոլոր գործողությունները գազանային են, և դուք համալսարանական կրթությամբ երկու մարդկանց ներկայությամբ թույլ եք տալիս Ձեզ տիեզերական մասշտաբի և տիեզերական հիմարության խորհուրդներ տալ այն մասին, թե ինչպես բաժանել ամեն ինչ»:

 

Տեսանյութեր

Լրահոս