Քրդական բանվորական կուսակցության (PKK) ղեկավար մարմինը հայտարարել է ժամանակավոր զինադադարի մասին

Քրդական բանվորական կուսակցության (PKK) ղեկավար մարմինը, ձերբակալված առաջնորդ Օջալանի կոչից հետո, հայտարարել է ժամանակավոր զինադադարի մասին։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Միաժամանակ PKK-ն հայտարարել է, որ կարող է քննարկել զենքերը վայր դնելու հարցը, եթե Օջալանը և մնացյալ ձերբակալվածները լինեն ազատության մեջ և մասնակցեն քննարկումներին։

Հիշեցնենք, որ Քրդական բանվորական կուսակցության (ավելի հայտնի PKK) հիմնադիր Աբդուլահ Օջալանը, որը 1999 թ.-ից ցմահ ազատազրկված է թուրքական բանտում, օրեր առաջ կոչ է արել իր զինակիցներին զենքերը վայր դնել:

Տեսանյութեր

Լրահոս