«Միանգամից վերականգնելն անհնար է». Պեսկովը՝ ԱՄՆ-ի հետ համագործակցության մասին

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև որևէ երկկողմ համաձայնագիր կնքելու ուղղությամբ աշխատանք դեռ չի տարվում, գործը դրան չի հասել։ Լրագրողներին այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովի խոսքով՝ այժմ երկու երկրներն էլ պետք է միմյանց ընդառաջ փոքր քայլեր անեն միմյանց նկատմամբ վստահությունը վերականգնելու համար։ Վերջին տարիներին այդ հարաբերությունները շատ են տուժել, միանգամից դա վերականգնելն անհնար է, մեծ աշխատանք պետք է արվի։

«Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներն այժմ քաղաքական կամք են դրսևորել՝ վերականգնելու երկխոսությունը, որը նախկին վարչակազմի օրոք գրեթե զրոյացվել էր»,– հավելել է նա։

Մեկնաբանելով փետրվարի 25-ին Էր Ռիադում նախատեսված հանդիպման մասին արևմտյան ԶԼՄ-ների հաղորդագրությունները՝ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ հաջորդ շփումները կլինեն ԱԳՆ-ի գծով՝ փորձագիտական մակարդակով։

Տեսանյութեր

Լրահոս