Թուրքական «Altay» տանկը կհանձնվի սերիական արտադրության

Թուրքիայի նախագահականի ռազմարդյունաբերության վարչության ղեկավար Հալուք Գյորգյունն անդրադարձել է տեղական «Altay» տանկի սերիական արտադրությանը վերաբերող հարցերին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա հայտարարել է, որ արդեն ընթացիկ տարում՝ 2025-ին, որոշակի քանակությամբ «Altay» տանկեր կհամալրեն Թուրքիայի սպառազինությունը, իսկ մինչև 2028-ը դրանց քանակը կհասնի 85-ի:

Գյորգյունն ընդգծել է, որ նման արդյունք կլինի, եթե ամեն ինչ ընթանա պլանավորված ժամանակացույցի համաձայն։

Նշենք, որ «Altay» տեսակի թուրքական տանկի նախատիպը ի հայտ է եկել դեռևս 2011-ին: Տանկերի տեղական արտադրության միջոցով Թուրքիան մտադիր է փոխարինել իր սպառազինությունում առկա գերմանական «Leopard-1» և «Leopard-2» տեսակի տանկերը:

Տանկն իր անվանումը ստացել է թուրք գեներալ Ֆահրեթին Ալթայի պատվին, ով եղել է քեմալական ազգայնամոլական շարժման ակտիվ մասնակիցներից։

Տեսանյութեր

Լրահոս