Բաժիններ՝

Թուրքիայում ադրբեջանցի ուսանողները բողոքի ակցիա կանցկացնեն մայիսի 10-ին

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում սովորող ադրբեջանցի ուսանողների խումբը պլանավորել է մայիսի 10-ին անցկացնել բողոքի ակցիա:

Նրանք մտադիր են հայտնել իրենց դժգոհությունը՝ կապված Ադրբեջանի պաշտոնական շրջանակների ձգտման հետ՝ ուսանողներին հարկադրել մայիսին 10-ին անպայմանորեն մասնակցել Հեյդար Ալիևի 90-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառումներին:

Միևնույն ժամանակ ուսանողներից մեկը, որը չի ցանկացել հայտնել իր անունը, Turan գործակալությանը հայտնել է, որ երիտասարդները պատրաստվում են մայիսի 10-ին Թուրքիայի տարբեր քաղաքներում անցկացնել բողոքի ակցիա՝ ընդդեմ ադրբեջանական բանակում գրանցվող մահվան դեպքերի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս