Կազմակերպությունը, որին անդամակցում է նաև Հայաստանը, կկարողանա հայտ ներկայացնել G20-ում տեղի համար. Լավրով

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) դրսևորում է դրական դինամիկա, ներդրումներ է կատարում համաշխարհային տնտեսական կապերի զարգացման մեջ և ապագայում կկարողանա հավակնել Մեծ քսանյակում (G20) տեղ ունենալու համար։

Դրա մասին Հարավային Աֆրիկայում G20-ի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նա հիշեցրել է, որ անցյալ տարվանից Աֆրիկյան միությունն արդեն դարձել է «քսանյակի» լիիրավ անդամը, և այժմ դրանով հետաքրքրված են Արաբական պետությունների լիգան և Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների համայնքը, հայտնում է ТАСС-ը։

«Ողջունում ենք այդ տրամադրվածությունը և կարծում ենք, որ ինչ-որ պահի Եվրասիական տնտեսական միությունը կարող է հավակնել նմանատիպ կարգավիճակի, քանի որ վերոհիշյալ բոլոր ասոցիացիաները միջազգային տնտեսական հարաբերությունների զարգացման գործում իրենց ներդրման առումով դրական դինամիկա են դրսևորում»,- նշել է նախարարը։

Եվրասիական տնտեսական միության անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը և Ղրղզստանը։

Տեսանյութեր

Լրահոս