
Երևանում վթարի է ենթարկվել Հայաստանում Ռուսաստանի դեսպանը. Նա վարորդի հետ տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 20-ին, Երևանում ավտովթարի ենթարկվել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի ծառայողական ավտոմեքենան։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, դեսպանի ծառայողական «Toyota» մակնիշի ավտոմեքենան Սարի Թաղի թիվ 70 դպրոցի հարևանությամբ գտնվող թիվ 20 փողոցում վթարի է ենթարկվել։
Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց։
Վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեսպանը եղել է ավտոմեքենայի հետևում։