Մայիսին Թուրքիայի ու Մոլդովայի միջև կսկսի գործել ոչ վիզային ռեժիմ
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ 2013 թվականի մայիսին Թուրքիայի ու Մոլդովայի միջև կսկսի գործել ոչ վիզային ռեժիմ: Մոլդովայի հետ գործող վիզային ռեժիմի չեղյալ հայտարարման մասին որոշումը նախօրեին վավերացվել է Թուրքիայի կառավարության կողմից:
Համապատասխան որոշումն ընդունվել է դեռևս 2012 թվականի նոյեմբերին երկու երկրների կառավարությունների կողմից: Այդ որոշման համաձայն, Թուրքիայի ու Մոլդովայի քաղաքացիների համար վերանում է սահմանը հատելիս վիզա ունենալու անհրաժեշտությունը, և նրանք կարող են այդ երկրներում մնալ 90 օր առանց վիզայի կամ բնակության տեղեկանքի: