Գերմանիայի կանցլերը չի բացառել, որ ԵՄ-ն Միացյալ Նահագների դեմ արագ պատասխան մաքսատուրքեր կսահմանի
Բրյուսելը կարող է վրեժխնդիր լինել «մեկ ժամվա ընթացքում», եթե Դոնալդ Թրամփը մաքսատուրքեր սահմանի ԵՄ ապրանքների ներմուծման համար։ Դրա մասին Գերմանիայի կանցլերը հայտարարել է Բունդեսթագի արտահերթ ընտրություններից առաջ առաջին հեռուստաբանավեճում։
«Մենք պատրաստ ենք դրան»,- հավելել է Օլաֆ Շոլցը, հաղորդում է Euronews-ը։
Խոսելով ԱՄՆ նախագահի հետ հարաբերություններում իր ռազմավարության մասին՝ Շոլցն ասել է, որ այն հիմնված է «հստակ խոսքերի և բարեկամական զրույցների վրա»։
Նա միաժամանակ հիշեցրել է, որ պաշտպանում է տարածքային ամբողջականության սկզբունքները՝ մեկնաբանելով Պանամայի և Գրենլանդիայի մասին ամերիկացի առաջնորդի հայտարարությունները։
Շոլցն ընդգծել է եվրոպական միասնության կարևորությունը և ասել, որ Գերմանիան և այլ երկրներ աշխատում են Գրենլանդիայում ՆԱՏՕ-ի ներկայությունը մեծացնելու ուղղությամբ: