![](/banners/BeFunky-design.jpg)
«ՀԱՄԱՍ»-ը հետաձգել է պատանդների նոր խմբի ազատ արձակումը
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/MixCollage-10-Feb-2025-08-55-PM-5881.jpg)
Իսրայելի կողմից հրադադարի համաձայնագրի խախտումների պատճառով պաղեստինյան «ՀԱՄԱՍ» արմատական շարժումը հետաձգել է Գազայի հատվածում պատանդների նոր խմբի ազատ արձակման գործընթացը։ Նրանք պետք է տուն վերադառնային փետրվարի 15-ին։
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այսպիսի հայտարարություն է արել «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի՝ «Իզեդին ալ-Քասամ բրիգադներ» խմբավորման ներկայացուցիչ Աբու Ուբայդան։ «Վերջին երեք շաբաթվա ընթացքում մենք տեսել ենք հակառակորդի կողմից գործարքի պայմանների կրկնակի խախտումներ, ինչից ելնելով՝ որոշել ենք հետաձգել պատանդների ազատ արձակումը, որը պետք է տեղի ունենար փետրվարի 15-ին։
Իսրայելը պետք է հավատարիմ մնա համաձայնագրի դրույթներին և հետադարձ ուժով փոխհատուցի վերջին շաբաթներին իր հասցրած վնասը»,- գրել է նա «Տելեգրամ»-ի իր ալիքում։