Քաղաքացին ինքնասպանության փորձ է արել՝ փորձելով նետվել Կիևյան կամրջից
Փետրվարի 10-ին, ժամը 17:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Կիևյան կամրջից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը:
Փրկարարները հոգեբանի հետ համատեղ կանխել են ինքնասպանության փորձը. քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: