ՌԴ և ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչությունների միջև շփումները շարունակվում են. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչությունների միջև որոշակի շփումներ են ընթանում, սակայն այժմ դրանց մանրամասները հրապարակելն իմաստ չունի, РИА Новости-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Նախագահի մամուլի քարտուղարի ասածներին ավելացնելու ոչինչ չունեմ: Որոշակի շփումներ կան, իսկ այդ թեմայի վերաբերյալ մանրամասներ լուսաբանելու հիմքեր չկան։ Բայց ընդհանուր առմամբ գործընթացը շարունակվում է»,- ասել է Ռյաբկովը։

Նա հավելել է, որ ներկայում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև շփումների համաձայնեցված աշխատացանկեր չկան։

Ըստ ՌԴ փոխարտգործնախարարի՝ Մոսկվան տարբեր ազդանշաններ է ստանում Վաշինգտոնից՝ ուկրաինական հակամարտության առնչությամբ, սակայն գործնականում Միացյալ Նահանգների կուրսի փոփոխություն դեռ չի տեսել։

Տեսանյութեր

Լրահոս