![](/banners/BeFunky-design.jpg)
Իրանի զինված ուժերը պատրաստ են արձագանքել ցանկացած սպառնալիքի. ԳՇ պետ
![](https://168.am/wp-content/uploads/2023/10/1121155.jpg)
Իրանի զինված ուժերը պատրաստ են արձագանքել ցանկացած արտաքին սպառնալիքի։ Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերին։
«Զինված ուժերն ավելի լավ վիճակում են, քան երբևէ և պատրաստ են արձագանքել ցանկացած սպառնալիքի»,- գեներալի խոսքերն է մեջբերում Իրանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Այսպես նա պատասխանել է հանրապետության տարածքին ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարվածին Իրանի արձագանքի մասին հարցին, որը ենթադրաբար քննարկվել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վերջին բանակցությունների ժամանակ։
Փետրվարի 4-ին Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել Իրանի վրա ԱՄՆ-ի առավելագույն ճնշումը վերականգնելու շուրջ։ Փաստաթուղթը նաև նախատեսում է ակտիվացնել Վաշինգտոնի ջանքերը՝ ուղղված իրանական նավթի արտահանման կրճատմանը։ Միևնույն ժամանակ Թրամփը հնարավոր է համարել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման հնարավորությունը և հայտարարել Թեհրանի հետ մեծ գործարք կնքելու ցանկության մասին։ Թրամփը հրամանը ստորագրել է Սպիտակ տանը Նեթանյահուի հետ հանդիպումից առաջ։