![](/banners/BeFunky-design.jpg)
Հայ-թուրքական սահմանի անցակետը շուտով կբացվի. News.am
![](https://168.am/wp-content/uploads/2023/05/hay-turqakan-sahman.jpg)
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը շուտով կբացվի: Դրա մասին NEWS.am-ին հայտնել է իրազեկ դիվանագիտական աղբյուրը։
Ըստ աղբյուրի՝ անցակետի բացումը նախատեսված է մարտի 1-ին։ Միաժամանակ նախատեսվում է, որ անցակետը կհսկեն ՀՀ ազգային անվտանգության ծառայության ուժերը։
Հիշեցնենք, որ ներկայում Հայաստանի Հանրապետությունում ԱԴԾ տնօրինությունը հսկողություն է իրականացնում հայ-թուրքական սահմանի ամբողջ պարագծով։ Նախկինում հաղորդվել էր, որ անցակետի վերանորոգման համար հայկական կողմը ավելի քան 1 միլիարդ դրամ է ծախսել։
Ավելի վաղ հայտարարել էին, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացման առաջին փուլը նախատեսված է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար։