![](/banners/BeFunky-design.jpg)
«Բավական է խաբեությանը». Արմեն Հարությունյան
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/Armen-Harutyunyan.jpg)
ՀՀԿ Ուսանողական կազմակերպության նախագահ Արմեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժամանակն է ասել՝ ԲԱՎԱԿԱՆ Է: Իշխանությունները շարունակում են խաղալ թվերի հետ, բայց մենք տեսնում ենք իրականությունը՝ թանկացումներ, գործազրկություն, արտագաղթ։
Հայաստանը կարող է զարգանալ, բայց ոչ այս իշխանությունների ձեռքում։ Մենք պետք է կառուցենք ուժեղ, արդար տնտեսություն, որտեղ ոչ թե վիճակագրությունն է աճում, այլ մարդիկ են բարեկեցիկ ապրում։ Երկրի ապագան՝ երիտասարդները, դուրս են մղվում երկրից, բայց թվերը վերանայվում են՝ ցույց տալով աճ։
Մենք չենք վստահում այս կեղծիքներին։ Մեր ապագան, ոչ թե վիճակագրության մեջ է, այլ մեր ձեռքերում։ Բավական է խաբեությանը»։