
Էգեյան ծովում ավելի քան 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) տեղեկություններով՝ Էգեյան ծովում գրանցվել են հերթական ուժգին ցնցումները:
Մասնավորապես փետրվարի 9-ի ուշ երեկոյան երկրակեղևը հերթական անգամ ցնցվել է 5.1 մագնիտուդ ուժգնությամբ:
Նշենք, որ վերջերս Էգեյան ծովում, ցնցումների աճով պայմանավորված, թուրքական համապատասխան գերատեսչությունները՝ «AFAD»-ն ու «Հանքերի հետազոտման գլխավոր վարչությունը» (MTA) զեկույց էին հրապարակել:
Զեկույցում կանխատեսվել էր երկրաշարժերի հիմնական էպիկենտրոն հանդիսացող Կոլումբո հրաբխի հնարավոր ժայթքում և ցունամի: Ընդգծվել էր նաև, որ ցունամին կարող է հասնել թուրքական ափամերձ շրջաններ: