Փաշինյանի իշխանությունը շարունակում է պետական միջոցները վերածել անձնական բիզնեսի. Դիանա Գասպարյանը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել իր սկեսրայր հետ. Հենրիխ Դանիելյան
Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանի իշխանությունը շարունակում է պետական միջոցները վերածել անձնական բիզնեսի։ Վաղարշապատի քաղաքապետ Դիանա Գասպարյանը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել իր սկեսրայրի՝ Աշոտ Միրզոյանի հետ, ինչն ակնհայտ կոռուպցիոն սխեմա է։
🔴 Անձնական կապերով միլիոների շրջանառություն՝ պետության հաշվին
🔴 Բյուջեի մսխում, երբ քաղաքացիները ստիպված են վճարել թանկացած գազի, ջրի, հոսանքի ու տրանսպորտի դիմաց
🔴 Պետական կառավարման համակարգի քայքայում, որտեղ բարեկամական կապերն ավելի կարևոր են, քան օրենքը
Հայաստանում համակարգային կոռուպցիան օրինականացվել է։
Ժողովուրդը աղքատանում է, իսկ իշխանությունը հարստանում՝ գողացված բյուջեի հաշվին»։