Աքրամ Այլիսլին հերքել է Ադրբեջանը լքելու մասին լուրը
Kulis.az-ին տված հարցազրույցի ժամանակ ադրբեջանցի գրող, աղմկահարույց «Քարե երազներ» վիպակի հեղինակ Աքրամ Այլիսլին հերքել է մամուլում շրջանառվող այն լուրը, թե լքել է երկիրը.
«Ես Բաքվում եմ և չեմ պատրաստվում հեռանալ ոչ մի տեղ: Ես անգամ չեմ մտածում այդ մասին»: Երեկ ադրբեջանական մամուլը, վկայակոչելով Այլիսլիի որդուն, հայտնել էր, որ գրողը հեռացել է երկրից` արտասահմանում քաղաքական ապաստան գտնելու նպատակով: