Ինչպիսի՞ արձագանք եք ուզում Իրանից… մի՛ թերագնահատեք ձեր երկրի պաշտպանական կարողությունները. դեսպան

Փետրվարի 6-ին լրագրողները ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի  Սոբհանիին հիշեցրին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, որ «Զանգեզուրի միջանցքը» բացվելու է, ինչը ենթադրում է նաև ուժի կիրառում, եթե դիվանագիտական ճանապարհով հարցը չլուծվի: Այսինքն, եթե Հայաստանի վրա հարձակում լինի, Իրանի արձագանքն ինչպիսի՞ն կլինի, հնարավո՞ր  է ռազմական միջամտություն:

«Դուք ցանկանում եք, որ Իրանի արձագանքն ինչպիսի՞ն լինի»,- հարցին հարցով պատասխանեց դեսպանը, ապա շեշտեց, որ կողմ է հարցերի դիվանագիտական և երկխոսության ճանապարհով լուծմանը:

Ավելի վաղ դեսպանը դեմ էր արտահայտվել տարածաշրջանային խնդիրների լուծման համար ուժի կիրառմանը:

«Մենք մեր ամբողջ ջանքերը կգործադրենք, որ տարածաշրջանը չմտնի նոր լարված իրավիճակի մեջ: Եվ հետո այդ ճանապարհի ստեղծման համար ուժի կիրառումը որևիցե բացատրություն կամ հիմնավորում չունի»,- նշեց դեսպանը՝ չցանկանալով մեկնաբանել հավանականությունները, միաժամանակ, կրկնեց, որ կօգտագործեն Ադրբեջանի և այլ երկրների հետ իրենց հարաբերությունները՝ կանխելու ցանկացած հակամարտության առաջացում:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս