Բաժիններ՝

Հերմինե Նաղդալյանի ամուսինն ու Տարոն Մարգարյանի քարոզարշավը. մամուլ

«Երեկ անհարմար բան է տեղի ունեցել Աջափնյակ վարչական շրջանում Տարոն Մարգարյանի և երևանցիների միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Մասնավորապես՝ Գ. Չաուշի 14/3 շենքի խաբված բնակիչներից Ալեքսանդր Զուռնաչյանն իրենց թաղամաս քարոզարշավի ժամանած գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանից հետաքրքրվել է, թե արդյո՞ք ինքն ու ՀՀ նախագահը տեղյակ են իրենց խնդրից: Բանն այն է, որ Գ Չաուշի 14/3 կիսակառույց շենքի բնակարաններից յուրաքանչյուրը վաճառվել էմիանգամից մի քանի քաղաքացիների:

«Պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսինը 300 հազար դոլար տվել, 14 բնակարանի տեր է դարձել, հիմա կարո՞ղ ենք մենք՝ կատուներս, առյուծների դեմ պայքարել: Չենք կարող: Նան հրավիրում են դատարան, չի գալիս, էս կոնցեռնի տնօրեն էր, ինչ էր Սաքո Աղաբեկյանը …»,- ասել է բնակիչ Ալեքսանդր Զուռնաչյանը՝ նշելով, որ գործի մեջ կան «խառնված» այնպիսի մարդիկ, որ հարցը չի լուծվում:

Քաղաքապետը, բնակչին ընդհատելով, ընդգծել է, որ հարցին լավ տեղյակ է ու քաղաքացիների շահերն է պաշտպանում: Նա հորդորել է սպասել դատարանի որոշմանը»,- գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս