Նախկին իշխանության գրպանում էլ տեղ չկա. ինչ ասես գցել են, չի տեղավորվում. Արտակ Զաքարյան

«Նախկին իշխանությունների գրպանում էլ տեղ չկա, էլ ինչ ասես՝ տեղավորել են, բայց էլ չի տեղավորվում, որովհետև փաստերի և ճշմարտության դեմ ստերով պայքարելը չի ստացվում»,- այսպես արձագանքեց ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանն այն դիտարկումներին, թե Նիկոլ Փաշինյանը հիմա էլ Մեղրիի հարցն է փորձում գցել նախկինների գրպանը:

Ըստ նրա՝ ժողովուրդը շատ լավ տեսնում և հասկանում է՝ ինչ է ունեցել և այսօր ինչ ունի. «Մարդիկ տեսնում են, զգում են, շատ լավ հասկանում և պատկերացնում են՝ ժամանակին ինչ անվտանգություն են ունեցել, ինչ տարածքներ, ինչ պետություն են ունեցել, ինչ հարգանք, պատիվ են ունեցել աշխարհում և այսօր ինչ իրավիճակում են հայտնվել և հայտնվել են բացառապես այս իշխանությունների պարագայում: 7 տարին նորաստեղծ պետության համար հսկայական ժամանակահատված է, և ինչ ավերածություններ, աղետներ եղել են, այս 7 տարվա ընթացքում են եղել: Հետևաբար, ինչ կասեն, Մեղրիի վերաբերյալ ժամանակին Գոբլն ինչ է առաջարկել, Ալիևներն ինչ են քննարկել, դրանք բոլորը դատարկ խոսակցություններ են այսօր, որովհետև փաստն այն է, որ Մեղրին Հայաստանի Հանրապետության մաս է, փաստն այն է, որ այս իշխանությունների ընթացքում Արցախն ադրբեջանականացվել է այն դեպքում, երբ Արցախում Արցախի և Հայաստանի դրոշներն էին»:

Ինչ վերաբերում է ապագային և անելիքներին, նա նշեց, որ ընդդիմությունը հենց դրա համար է. «Ընդդիմությունը դառնում է մեր ժողովրդի հարստությունը, երաշխավորը, միակ հույսը՝ ապագայում ինչ-որ ձևով շտկելու, կարգի բերելու, նորից վերականգնվելու, եթե կուզեք՝ վերածնվելու: Սա այն ամբողջ հույսն ու հավատն է, այն ամբողջ մոտիվացիան է, որ ընդդիմությանն ուժ է տալիս, պայքարի և ժողովրդի անունից խոսելու հնարավորություն է տալիս»:

Հարցին՝ պայքարի ավելի ակտիվ փուլի ականատես կլինի՞ հանրությունը, նա պատասխանեց. «Բնականաբար, առանց դրա չի լինելու: Պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը հենց այնպես իշխանությունը չի հանձնելու ժողովրդին, և դա պետք է արվի ընդդիմության համախմբված ջանքերի շնորհիվ, և դա լինելու է՝ ուզեն թե չուզեն: Իրենք էլ պետք է հաշտվեն իրականության հետ, հաշտվեն եղելությունների հետ և, եթե մի փոքր մտածում են ՀՀ ապագայի մասին, ուրեմն՝ պետք է համապատասխան հետևություններ անեն»:

Կարդացեք նաև

Դիտարկմանը՝ բացարձակ չեն մտածում, նա արձագանքեց. «Ուրեմն՝ մենք կստիպենք, որ մտածեն»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս