Հարցմանը մասնակցած գրենլանդացիների ավելի քան 80%-ը դեմ է ԱՄՆ-ին միանալուն

Գրենլանդիայի բնակիչների 85%-ը չի ցանկանում, որ կղզին դառնա ԱՄՆ-ի մի մասը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին են վկայում հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որը կատարել է Verian սոցիոլոգիական կենտրոնը դանիական Berlingske թերթի և գրենլանդական Sermitsiaq հրատարակության համար։

Գրենլանդացիների միայն 6%-ն է հանդես գալիս Միացյալ Նահանգներին միանալու օգտին, իսկ 9%-ը չի կողմնորոշվել:

Հարցումն անցկացվել է հունվարի 22-26-ը կղզու՝ 18 տարեկանից բարձր 497 բնակիչների հետ առցանց հարցազրույցների հիման վրա։

Նրանց տրվել է հարց՝ «Ցանկանո՞ւմ եք արդոք, որ Գրենլանդիան դուրս գա Համագործակցությունից (խմբ.՝ Դանիա, Գրենլանդիա և Ֆարերյան կղզիներ) և դառնա Միացյալ Նահանգների մաս»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Դանիայի կազմում ինքնավար կարգավիճակ ունեցող Գրենլանդիան պետք է միանա ԱՄՆ-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031