Ուկրաինայի հակամարտությունը կարող է ավարտվել 1,5-2 ամսից, երբ վերջանան Կիևի հովանավորչական գումարները․ Պուտին
Վլադիմիր Պուտինը «Россия 1» հեռուստաալիքի հաղորդման հեղինակ Պավել Զարուբինին պատմել է Ուկրաինայի հետ համաձայնագրի կնքման հեռանկարների մասին։ Այս մասին հաղորդում է Риа новосты-ն։
ՌԴ ղեկավարը նշել է, որ հակամարտությունը կարող է ավարտվել մեկուկես-երկու ամսում, եթե ավարտվեն Կիևի հովանավորչական գումարներն ու զինամթերքը։
Պուտինը նաև պատրաստակամություն է հայտնել նշանակել բանակցողներ Վլադիմիր Զելենսկու հետ երկխոսության համար։
«Եթե հիմա սկսենք բանակցել, ապա դրանք ոչ լեգիտիմ կլինեն։ Այստեղ խնդիր կա, ես դրա մասին չեմ խոսել։ Ինչո՞ւ։ Որովհետև երբ ռեժիմի ներկայիս ղեկավարը, ինչպես միայն իրեն կարելի է անվանել այսօր, ստորագրեց այդ հրամանագիրը, նա համեմատաբար լեգիտիմ նախագահ էր։ Բայց հիմա նա չի կարող դա չեղարկել, քանի որ դա ոչ լեգիտիմ է։ Սա է թակարդը»,- նշել է Պուտինը։
Պուտինի խոսքով, եթե Ուկրաինան ցանկանում է չեղարկել Ռուսաստանի հետ բանակցություններն արգելող հրամանագիրը, ապա նրանք օրինական ճանապարհ կգտնենը, դա կարող է անել Ռադայի նախագահը։
«Բանակցել հնարավոր է ցանկացածի հետ, միայն իր ոչ լեգիտիմության պատճառով Վլադիմիր Զելենսկին իրավունք չունի որևէ բան ստորագրելու։ Ռուսաստանը կնշանակի մարդկանց, ովքեր կբանակցեն Զելենսկու հետ, եթե նա ցանկանա մասնակցել դրանց»,-ասել նա։