Բաժիններ՝

Ազգային հետախուզական կազմակերպությունը վերահսկելու է Թուրքիայից քուրդ զինյալների հեռանալու գործընթացը (տեսանյութ)

Թուրքական TGRT հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիան լքող «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալներին ուղեկցելու են Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) ու Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության զինվորները:

Քուրդ զինյալները մայիսի սկզբին են լքելու Թուրքիայի տարածքը և հեռանալու են Հյուսիսային Իրաք: Հեռուստաալիքի տվյալներով՝ քուրդ զինյալները երկիրը լքելու են երկու միջանցքով:

Զինյալների ուժեղացված պահպանության հիմնական նպատակը հնարավոր սադրանքների կանխումն է, որը կարող է ոչ միայն դադարեցնել քուրդ զինյալների կողմից Թուրքիայի տարածքի լքումը, այլև՝ ընդհանրապես «Քրդական հարցի» ողջ կարգավորման գործընթացը:

PKK-ի առաջնորդներից Մուրադ Քարայըլանն ընդգծել է, որ եթե Թուրքիայի տարածքը լքելիս քուրդ զինյալների դեմ ձեռնարկվեն որևէ ռազմական գործողություններ, ապա իրենք իրենց իրավունք են վերապահում պաշտպանվելու և Թուրքիայի տարածքը լքելը դադարեցնելու համար:

Քարայըլանը հավելել էր, որ քուրդ զինյալների կողմից Թուրքիայի տարածքը լքելու գործընթացը «Քրդական հարցի» միայն առաջին փուլն է, ինչից հետո վրա կհասնի Սահմանադրության նախապատրաստությունը, որում կարտացոլվի յուրաքանչյուրի ինքնաարտահայտման իրավունքը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս