
Ցավոք, Ալիևը օրինական ներկայացուցիչ ունի Հայաստանում. դրա անունը չեմ տալիս. Րաֆֆի Հովհաննիսյան
Արցախի կորստի, հայ ռազմագերիների և զոհված տղաների համար կա մեկ հանցավոր, գլխավոր պատասխանատու իր բոլոր ածանցյալներով. այս մասին այսօր «Եռաբլուր»-ում հայտարարեց Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Բոլորս ենք պատասխանատու և մեղավոր, բայց հիմնական մեղավորը, հանցավորն այդ մարդն է, ում անունը ես չեմ տալիս»,- նշեց նա։
Հովհաննիսյանի խոսքով՝ պետք է արժանի լինենք այն տղաներին, որոնք իրենց կյանքը տվեցին Արարատի և Արագածի, իրականի և պատմականի պաշտպանության համար։ Ըստ Հովհաննիսյանի` դրանք մեկ ու միասնական հասկացություններ են, և նրանք, ովքեր այլ բան են ասում, միայն իրենց կարծիքն է։
Անդրադառնալով Արարատ-Արագած հակադրությանը, Հայոց ցեղասպանության թեմային՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ այլևս չի համարում, որ ՀՀ-ն լիարժեք և լեգիտիմ ղեկավար ունի։