Բաժիններ՝

Երևանում հրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենայում

Այսօր՝ հունվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան 18 հասցեի մոտակայքոում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է ժամանել Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշարկ:

Հրշեջները մարել են «Mazda CX7» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:

Պարզվել է, որ ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակչուհի Թամարա Գրիգորյանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031