ԵԱՏՄ-ն Ռուսաստանը չէ. մենք մեջքով որևէ կողմ չենք պտտվում. Արթուր Հովհաննիսյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ տրամաբանական կլինի, որ Ազգային ժողովը հաստատի ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մեկնարկի վերաբերյալ օրենքի նախագիծը։
«Խմբակցությունը դեռ որոշում չունի, թե ինչպես կքվեարկի, ես հիմա խոսում եմ ոչ թե որոշման, այլ՝ տրամաբանության մասին։ Կարծում եմ, որ, այո՛, այդ նախագիծը կհաստատվի։ Որևէ խոչընդոտ չենք տեսնում նախագիծը մերժելու համար»,- ԱԺ ճեպազրույցում ասաց Հովհաննիսյանը։