Ամբողջական եկամուտների հայտարարագիրը պարտադիր չէ բոլոր երկրներում. Գեղամ Հակոբյան
Փաստաբան Գեղամ Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի կողմից ներդրվող եկամուտների համընդհանուր հայտարարագրին` ներկայացնելով այլ երկրներում պատկերը.
«Ամբողջական եկամուտների հայտարարագիրը պարտադիր չէ բոլոր երկրներում։
Համառոտ ներկայացված են այն երկրների օրինակները, որտեղ պարտադիր չէ ներկայացնել համընդհանուր հայտարարագիր․
1. Այս երկրներում հարկվում են միայն երկրի ներսում ստացված եկամուտները և հայտարարագիր չի ներկայացվում
• Հոնկոնգ
• Սինգապուր
• Մալայզիա
• Կոստա Ռիկա
• Պանամա
2. Երկրներ, որտեղ ֆիզիկական անձանց եկամտահարկ չկա, ուստի հայտարարագիր ներկայացնելու անհրաժեշտություն ևս չկա.
• Արաբական Միացյալ Էմիրություններ
• Սաուդյան Արաբիա
• Քուվեյթ
• Կատար
• Բահրեյն
• Օման
3. Երկրներ՝ պարզեցված հարկային համակարգով, որտեղ բոլոր հարկերը կարող են պահվել ավտոմատ, առանց բարդ հաշվարկների, իսկ քաղաքացիներին ազատված են ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ներկայացնելուց.
• Մեծ Բրիտանիա (մեծամասնության համար, եթե լրացուցիչ հարկման ենթակա այլ եկամուտներ չկան, որոնք արտացոլված չեն հարկային համակարգում ինքնաշխատ եղանակով)
• Գերմանիա (նույն կերպ)
• Ճապոնիա
• Շվեդիա և Դանիա (հարկերը հաշվարկվում են ավտոմատ՝ գործատուի տրամադրած ինչպես նաև բանկային տվյալների հիման վրա)։
4. Որոշ երկրներում հայտարարագիր ներկայացվում է միայն որոշակի եկամուտներ ունենալու, սահմանված չափաքանակը ԳԵՐԱԶԱՆՑԵԼՈւ կամ բիզնես վարելու դեպքում.
• ԱՄՆ (պարտավոր են հայտարարագրել բոլոր եկամուտները, ներառյալ՝ արտասահմանյան, բայց որոշ բացառություններ կարող են ազատել հայտարարագրումից):
• Կանադա (մեծամասամբ վարձու աշխատողների համար, իսկ եթե լրացուցիչ հարկման ենթակա եկամուտներ չկան, հայտարարագիր ներկայացնելու կարիք չկա)»: