Նիկոլի հանդեպ ատելության աստիճանը վախեցնող է. նա պետք է դատվի, ոչ թե մասնատվի՝ սեփական էլեկտորատի կողմից. Նաիրա Զոհրաբյան
Քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանին վախեցնում է ատելության այն մակարդակը, որն օր օրի ավելանում է իշխող քաղաքական ուժի և հատկապես նրա ղեկավարի նկատմամբ։
Զոհրաբյանի համոզմամբ՝ սա բերելու է ծանրագույն հետևանքների ոչ միայն Փաշինյանի ընտանիքի, այլև շատերի համար։
«Էս մարդիկ հասկանում են, որ իրենց կատաղի խրախճանքին շատ քիչ է մնացել։ Ես հավատացնում եմ՝ այն ատելությունը, որը կա Փաշինյանի և նրա կնոջ հանդեպ, ինձ վախեցնում է, որովետև դա մի օր բերելու է կատաստրոֆիկ արմագեդոնի։
Նիկո՛լ, մենք ուզում ենք, որ դու դատվես, ոչ թե մասնատվես, բայց քեզ քո էլեկտորատի ձեռքից չենք կարողանալու փրկել։ Միակ երկիրը, որտեղ, Նիկո՛լ, դու, կարող ես անվտանգ լինել, Ադրբեջանն է, որտեղ Նիկոլին կտան քաղաքական ապաստան։ Ամենաանվտանգ տեղը, որը կարող է այս երկիր մոլորակի վրա լինել Փաշինյանի համար, դա Ադրբեջանն է»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանը դարձել է ադրբեջանական պետության հերոսը։ Զոհրաբյանը հիշեցնում է՝ այսօր ադբեջանական տելեգրամ ալիքներում խրախճանք էր այն բանից հետո, երբ ՔՊ-ակաները ԱԺ-ից հեռացրեցին Արցախի դրոշը, հետևապես, Հայաստանի ամեն մի քաղաքացի պետք է ապրի այն գիտակցմամբ, որ Հայաստանում իշխում է հայի շահը չսպասարկող իշխանություն։
«Այս ուժը բացահայտ հայտարարում է՝ ես թուրքի լաքեյն եմ, բացահայտ ասում է՝ եկել եմ, որ Հայաստանը ոչնչացնեմ. հիմա էլ հանգիստ հայտարարում են, որ տալու են Ոսկեպարը, այն Ոսկեպարը, որը 2021 թվականի ընտրություններին 90 տոկոսով գնաց և ընտրեց Փաշինյանին»,- ասաց Զոհրաբյանը՝ ընդգծելով՝ Փաշինյանը սպասվող հանձնումներին ընդառաջ հանրության զգոնությունը թուլացելու համար է մեկնարկել իր ընտանեկան անճաշակ և ցածրորակ ու տգետ փոդքաստները։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։